01/16/2026

2008թ-ի այս օրը Մարտակերտում ռազմական ընդհարումներ տեղի ունեցան

2008թ-ի այս օրը Մարտակերտում ռազմական ընդհարումներ տեղի ունեցան

2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։

Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: