01/16/2026

Հայաստանն Արցախին կնվիրաբերի շտապ օգնության 10 նոր մեքենա

Հայաստանն Արցախին կնվիրաբերի շտապ օգնության 10 նոր մեքենա

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները: «Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր»,- ասել է Ա. Թորոսյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: