01/16/2026

Մարտի 3-ին կապանցի տաղանդավոր բանաստեղծ, ազատամարտիկ Կարեն Դուրինյանը կդառնար 49 տարեկան

Մարտի 3-ին կապանցի տաղանդավոր բանաստեղծ, ազատամարտիկ Կարեն Դուրինյանը կդառնար 49 տարեկան

Կարենը հերոսաբար զոհվեց 22 տարեկանում, (1970-1990թթ.): Ծնունդդ շնորհավոր, կապանցի Արծիվ: Կարեն Դուրինյանն Արցախյան գոյամարտի առաջին նահատակներից է, ում շիրիմն ամփոփված է Բաղաբուրջի հուշահամալիրում` իր մարտական ընկերների կողքին։

Ինչպես հնում էին ասում` հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

 

 

 

ԾՆՎԱԾ ՕՐՎԱՆԻՑ

Ծնված օրվանից զինվորն եմ ազգիս,

Սուրն ու վահանը իմ Հայաստանի, 

Ծնված օրվանից ծառան եմ ազգիս, 

Ստրուկն ու արքան իմ հայրենիքի:

Ծնված օրվանից հետնորդն եմ Հայկի, 

Ընկերը զենքի, նետ ու աղեղի, 

Ծնված օրվանից կրակն եմ կռվի, 

Վրեժի բույն եմ, սարսափն եմ թուրքի: 

 

 

ԷԼ ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ 

Իմ սրտի վերքին էլ դարման չկա, 

Իմ հոգու ցավին սփոփանք չկա, 

Էլ չեմ դիմանում,կռվի եմ ելնում, 

Իմ Մասիս սարը,ա՜խ,լաց է լինում: 

Ծարավ է Մասիսը՝ ջուր տվող չկա. 

Սոված է Մասիսը՝ հաց տվող չկա. 

Բանտում շղթայված՝ ազատող չկա, 

Կանչում է Մասիսը,բայց լսող չկա: 

Կռվի եմ ելնում,էլ չեմ դիմանում, 

Թուրք սողուններին ջնջել եմ ուզում. 

Կռվի եմ ելնում,էլ չեմ համբերում, 

Իմ Մասիս սարը ինձ է սպասում: 

 

 

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՄԱՅՐ ԻՄ 

Ներիր ինձ , մայր իմ, 

Որ զենքը ձեռքիս դարձա ֆիդայի, 

Որ մի նոր դարդ էլ բերի քո սրտին, 

Որ քունը տարա առանց այդ էլ քո անքուն աչքերի․․․ 

Ներիր ինձ , մայր իմ, 

Որ տանջել եմ քեզ ծնված օրվանից, 

Որ արցունքներիդ ակունքը դարձած՝ 

Իմ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ես պաշտպան դարձա․․․ 

Ներիր քո ՍՐՏԻՆ, 

Որ մեկ էլ տեսար 

Գնացի 

Չեկա 

Գնացի․․․ 

Չեկա․․․

Կարեն Դուրինյան (Չիկո) 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: