01/16/2026

«Լուսավոր Հայաստան»-ն ու Դաշնակցությունը քննարկել են համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունը

«Լուսավոր Հայաստան»-ն ու Դաշնակցությունը քննարկել են համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունը

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին։

Ինչպես հայտնում են ՀՅԴ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական համագործակցության  հնարավորությունները, անդրադարձ եղավ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

armtimes.com

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: