01/16/2026

Այսօր ջութակի ամենահայտնի վիրտուոզներից մեկի՝ Վիվալդիի ծննդյան օրն է

Այսօր ջութակի ամենահայտնի վիրտուոզներից մեկի՝ Վիվալդիի ծննդյան օրն է

Իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդին 18 դ․ իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։

Նա ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով:

Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտերների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո: Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունների վերաբացահայտվեցին Յոհան Սեբաստիան Բախի շնորհիվ:

Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ» ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ:

Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։

Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ։

 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: