03/22/2026

Ազգային ժողովում չհիշեցին ու չշնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծնունդը

Ազգային ժողովում չհիշեցին ու չշնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծնունդը

Այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին նիստն է։  Մինչ նիստը սկսելը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրը։ 

Հետաքրքիրն այն է, որ ոչ Ալեն Սիմոնյանը և ոչ էլ մյուսները չհիշեցին ու չշնորհավորեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։

Հիշեցնենք, որ կառավարությունն օրեր առաջ մոտ 13 մլն դրամ հատկացրեց Սպարապետի ծննդյան միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև հոբելյանական հանձնաժողով ստեղծվեց, որը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: