03/22/2026

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում էոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել՝ հավելելովոր պետք է ստեղծել համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: ՀՀ վարչապետն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ պատասխանելով հանձնաժողովի անդամներից մեկի հարցին:

«Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այնոր հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդիԱրցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համարԵվ ես հույս ունեիոր նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանիցայդ երկրի նախագահի կողմիցսակայնցավոքայդ հույսերը չարդարացան:

ԸնդհակառակըԱդրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելովոր իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերըԿարծում եմոր այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորել է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: «Միջազգայնորեն ընդունված էոր Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակՍակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմև ցավոքՀայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությանԱյդպես է եղել թերևս այն պատճառովոր Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էինոր իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմայլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետըԼեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունիցՀետևաբարհարցի երկրորդ կողմն այն էոր պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»,- եզրափակել է Փաշինյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: