01/16/2026

Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայասատնի համաձայնության. Դավիթ Տոնոյան

Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայասատնի համաձայնության. Դավիթ Տոնոյան

Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», – ասաց Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

azat.tv

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: