01/16/2026

ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԹԱՑ ՁՅԱՆ ՏԵՍՔՈՎ, ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻ

ՄԱՐՏԻ 7-ԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԹԱՑ ՁՅԱՆ ՏԵՍՔՈՎ, ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻ

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

 

Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: