01/16/2026

ՀՀ վարչապետը կարևորում է հարկային օրենսդրության բարեփոխումը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի

ՀՀ վարչապետը կարևորում է հարկային օրենսդրության բարեփոխումը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումների, տնտեսական փոփոխությունների վերաբերյալ հարցադրումներին: Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: 

«Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզինրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքականհեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանքտնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն: Հեղափոխությունից առաջ մենք ունեինքմենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեությանհնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝  հավասար պայմաններստեղծելով բոլոր խաղացողների համար»,- ասել է Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը կարևորել է ի նպաստ փոքր և միջին բիզնեսի հարկային օրենսդրությանբարեփոխումը:  «Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաևկատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելունպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզանհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից: Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելիհզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկշեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի ենՀայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: