01/16/2026

Հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում անդրադարձել է Ռուսաստանի և Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էոր Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում:

«Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանըԱնշուշտՌուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր էքանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներև ես կարծում եմոր հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններումԴրանք թափանցիկ ենև ես կարևոր եմ համարում ընդծելոր Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրությունճիշտ այնպեսինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբՌուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել էոր Հայաստանի  համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: «Մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետՕրեր առաջ ես այցելեցի Իրանև մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»,- նշել է Փաշինյանը:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: