01/16/2026

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: