01/17/2026

Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին:    

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի

կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել,  ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: