01/16/2026

Սոլովյովը դատապարտել է Հայաստանում քաղաքացուն աղբաման նետելը (տեսանյութ)

Սոլովյովը դատապարտել է Հայաստանում քաղաքացուն աղբաման նետելը (տեսանյութ)

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների՝ Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին:

-Երբ կարդում ես նորությունները, հարց է ծագում՝ աշխարհը վերջնկանապես է գժվե՞լ, այսինքն՝ ինչ, ընդհանրապես սկզբունքներ չկա՞ն, չկա՞ն պատկերացումներ այն մասին, թե ինչ է լավը և վատը: Երբ իմ կողմից սիրված Հայաստանում լուրջ արտահայտությամբ հայտարարում են այնպիսի բաներ, որը ես չեմ պատկերացնում, որ հայը կարող է հայտարարել: Մարդկանց, ովքեր համաձայն չեն գործող իշխանությունների հետ, սկսել են նետել աղբարկղը:

Շատ լավ է, որ այդ մարդկանց հանդեպ քրեական գործ է հարուցվել, շատ լավ է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դատապարտել է այդ երևույթը: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Լսեք, հայերը թվով շատ քիչ են աշխարհում, շատ քիչ են ապրում հենց Հայաստանում, եթե նրանք սկսեն այդպես հարցեր լուծել:

zham.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: