01/16/2026

«ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ». մարզում բիզնես-համաժողով կանցկացվի

«ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ». մարզում բիզնես-համաժողով կանցկացվի

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները: 

Հանդիպման նպատակն էր քննարկել մարտի վերջին անցկացվելիք «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովին վերաբերող կազմակերպական խնդիրները, համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրերն ու միջոցառմանը վերաբերող այլ հարցեր: Համաժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք, կլինեն բազմաթիվ հյուրեր, գործարարներ ու ներդրողներ Հայաստանից ու արտերկրից:

Նմանատիպ առաջին համաժողովն այս տարի անց է կացվել Լոռու մարզում, եւ 2019-ի ընթացքում կկազմակերպվեն հանրապետության մյուս մարզերում: Բիզնես-համաժողովն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:

Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն է, կազմակերպիչը՝ Սյունիքի մարզպետարանը՝ «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: 

Բիզնես համաժողովի ընթացքում կներկայացվեն Սյունիքի մարզում տնտեսության մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք ներդրողների համար կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի առաջարկներ։

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ ոլորտային քննարկումներ:

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: