01/16/2026

Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների. ԿԳՆ

Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների. ԿԳՆ

Հայաստանում գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամին իր ելույթում ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանի հարցերին։

Նախարարի խոսքով՝ նրանք մշակել են մի քանի մոդելներ, որոնցից մեկը նախատեսում է, որ գյուղերի դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների, որտեղ մեկ տանիքի տակ կտեղավորվեն նաեւ նախադպրոցական հաստատություններն ու մանկապարտեզները։

Բացի այդ, ինչպես նշել է պաշտոնյան, այն բոլոր համայնքներում, որտեղ դպրոցների նորոգում է իրականացվում, ամեն բան կարվի այնպես, որպեսզի շենքը համատեղի դպրոցը, մանկապարտեզն ու մշակութային կենտրոնը՝ կրթական ծառայություններ մատուցելով ոչ միայն երեխաներին, այլեւ ավագներին։

Նախարարը նշել է, որ դրա շնորհիվ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը։

news.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: