01/16/2026

Facebook-ն անձնական հաղորդագրությունների ծածկագրում կկիրառի իր բոլոր հարթակներում

Facebook-ն անձնական հաղորդագրությունների ծածկագրում կկիրառի իր բոլոր հարթակներում

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է ընկերության բոլոր հարթակներում օգտատերերի անձնական հաղորդագրությունների համար միջանցիկ ծածկագում (end-to-end encryption) կիրառելու պլանների մասին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է սոցցանցի օգտահաշվում զետեղված նրա հայտարարությունից:

«Մենք պլանավորում ենք ստեղծել (անվտագության այդ համակարգը – խմբ.), քանի որ մշակել ենք WhatsApp-ը. հաղորդագրություններում կենտրոնանալ ամենագլխավոր եւ մասնավոր քեյսի վրա, դրանք դարձնել առավելագույնս անվտանգ, եւ այնուհետեւ ստեղծել ավելի շատ հնարավորություններ մարդկանց փոխգործակցության համար, այդ թվում զանգերի, տեսաչաթերի, խմբերում (հաղորդման), սթորիզի միջոցով, գործարարության, վճարումների, առեւտրի համար եւ վերջին հաշվով այլ մասնավոր ծառայությունների հարթակների համար»,- գրել Է Ցուկերբերգը: Ընկերության ղեկավարը նշել Է, որ ծածկագրված հաղորդագրությունների հաղորդման համակարգերի ստեղծման աշխատանքն արդեն սկսվել Է եւ 2019 թվականի ընթացքում կշարունակվի մինչեւ ծառայություններում «ծածկագրման լիակատար ներդրումը»:
Միջանցիկ ծածկագրումը տվյալների հաղորդման եղանակ Է, որտեղ միայն հաղորդմանը մասնակցող օգտատերերն ունեն հաղորդումներ մուտքի հնարավորություն, իսկ ծածկագրման բանալիները չեն հայտնվում երրորդ անձանց ձեռքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: