01/16/2026

ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. իտալացի պատգամավորի ելույթը Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ

ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. իտալացի պատգամավորի ելույթը Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավորհայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատուիշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:

«Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգականբայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։1988թփետրվարինինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի ԲաքուՍումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։ Ամենը սկսվեց Սումգայիթիցորտեղ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։  Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տներըիրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»,- փոխանցմամբ՝ ասել է իտալացի պատգամավորը:

 Նա ընդգծել էոր Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձևորը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Նա կարևոր է համարել  ընդգծելոր ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ էայլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:

«Ցավոքանգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։ Ուստիանհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղությանմարդ արարածի հարգանքին և  կրոնի ազատությանը։ Եվ ուրեմնչափազանց կարևոր էոր մեր երկիրըորը նախագահել է 2018թԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»,- եզրափակել է Ջուլիո Չենտեմերոն:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: