01/16/2026

Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել. Զատուլին

Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել. Զատուլին

Գործիչը հայտնել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Նորությունների դաշնային գործակալության փոխանցմամբ Զատուլինը հայտնել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:

«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկին հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի Լազարյան ակումբի գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասել է Զատուլինը:

Գործիչը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հնարավոր կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից գրավված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: