01/16/2026

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

Մարտի 7-ին Սյունիքի մարզպետի որոշումով Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը:

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Գորայքի համայնքապետարանի աշխատակազմին եւ խոշորացված համայնքի վարչական ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ պաշտոնակատարին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրաժարական էին ներկայացրել Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ ավագանին. նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին:

Գորայքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ կկայանան:

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: