01/16/2026

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայուհիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ին նշվող գեղեցիկ տոնի կապակցությամբ, որը ձեզ է նվիրված: 
Գարնանային զարթոնքի հետ համընկնող հիասքանչ այս օրը եւս մեկ անգամ հուշում է, որ խորհրդանիշն եք նոր կյանքի եւ արարման, հմայքի ու քնքշության:

Դուք եք, որ ոգեշնչում եք մեզ, դժվարություններին դիմակայելու ձեր զարմանալի ունակությամբ, իմաստնությամբ, անսահման սիրով վստահություն ներշնչում բարդ պահերին, կյանքը դարձնում առավել բարի, լուսավոր եւ հանդուրժողականությամբ լեցուն:

Անուրանալի է ձեր դերը մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացու, հայրենասեր զինվորի, ազգային արժեքները կրող հայ մոր դաստիարակության գործում: Դրան զուգահեռ այսօր մեր հանրային կյանքի, պետական կառավարման եւ շատ այլ ոլորտներում ամեն անկյունում զգացվում է ձեր հոգատար ձեռքն ու ներդրումը, եւ ցանկանում ենք ձեզ տեսնել առավել ակտիվ ու նախաձեռնող մեր պետականության կառուցման բոլոր բնագավառներում:

Իհարկե, կանանց առնչվող նաեւ բազում խնդիրներ կան, որոնց լուծումը մեր գործունեության առաջնահերթություններից է:

Իսկ տոնական այս օրը, թանկագի՛ն մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր, անկեղծորեն մաղթում եմ ձեզ մեծ երջանկություն, բարեկեցություն, առողջություն, գնահատված ու սիրված լինելու չլքող զգացողություն:

Թո՛ղ Կանանց տոնին ձեզ ուղղված բոլոր ցանկություններն իրականություն դառնան, եւ մարտիության գարնանային լավ տրամադրությունն ուղեկցի ամենքիդ տարվա բոլոր օրերին:

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: