01/16/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ կանայք

Ողջունում եմ Ձեզ և շնորհավորում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Մարտի 8-ը ամենալուսավոր ու պայծառ տոներից մեկն է, որի մեկնարկը տրվում է այսօր և շարունակվելու է մի ամբողջ ամիս։ Ցանկանում եմ, որ ձեր օջախներում ջերմություն ու խաղաղություն լինի։ Դուք արժանի եք ամենայն սիրո և հարգանքի։

Սիրելի՛ կանայք, քույրեր և դուստրեր

Կրկին ու կրկին շնորհավորում եմ գարնանային այս շքեղ տոնի առիթով։ Մաղթում եմ, որ լինեք հավերժ կանացի, ձեր ներկայությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքը։

Պարգևե՛ք ջերմություն և ոգևորություն։ Մշտական շրջապատված եղեք սիրով ու ջերմությամբ։

Բարձր տրամադրություն այսօր և միշտ։

Եղե՛ք բախտավոր ու երջանիկ։

Ապրեցեք երկար․․․

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: