01/16/2026

Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար. Գուտերեշ

Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի կանանց՝ նրանց տոնի առթիվ:

«Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար: Անցյալ տարի առաջին անգամ մենք հասել ենք գենդերային հավասարության ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարության և ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատանքային խմբերը համակարգողների շրջանում:

Իսկ այժմ մենք աշխատում ենք մեկ տասնամյակի ընթացքում ՄԱԿ-ի ողջ համակարգում հասնել հավասարության»,-ասված է ուղերձում:

Շնորհավորել է նաեւ  Գլխավոր քարտուղարի տեղակալը.

«Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մեր աշխատանքի արդյունավետության գործում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել աշխարհի բնակչության կեսի ներդրումները:

Իսկ կանանց հավասար մասնակցությունը աշխատանքի մեջ գլոբալ զարգացման համար տրիլլիոն դոլլարների ներդրում կապահովի:

Եկե՛ք հստակ ասենք. մենք չենք կարող կառուցել մեր երազած ապագան և նվաճել Կայուն զարգացման նպատակները առանց կանանց ամբողջական մասնակցության»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: