01/16/2026

800-900 դոլարանոց ծաղկեփնջեր Երեւանում. ծաղկի սրահներում կրկին «սուպեր» գներ են (ֆոտո)

800-900 դոլարանոց ծաղկեփնջեր Երեւանում. ծաղկի սրահներում կրկին «սուպեր» գներ են (ֆոտո)

Երեւանում այս տարի մարտի 8-ին նույնպես «սուպեր» ծաղկափնջերի պակաս չկա:

NEWS.am-ի թղթակիցն այսօր մայրաքաղաքի էլիտար սրահներից մեկում ֆիքսել է ծաղկեփնջեր մինչեւ 405 հազար դրամ արժողությամբ: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի  նույն սրահում մեր թղթակիցը ֆիքսել էր 499 հազար դրամ, իսկ դրանից 2 տարի առաջ  մինչեւ 850 հազար դրամ արժողությամբ ծաղկեփնջեր:

Ծաղկի սրահի աշխատակիցները վստահեցրին, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերը այս օրերին պահանջարկ ունեն:

Նշենք, որ Երեւանում կակաչի միջին գինն այսօր 300-800 դրամ է, վարդի 1 հատն արժե 1000-2500:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: