01/16/2026

Մահացել է Վլադիմիր Էտուշը

Մահացել է Վլադիմիր Էտուշը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս կինոյի և թատրոնի դերասան, Հայրենական մեծ պատերազմի վետերան 96-ամյա Վլադիմիր Էտուշը: Դերասանի դուստրը հաստատել է լուրը՝ նշելով, որ պատճառը սրտի հետ կապված խնդիրն է եղել:

Էտուշը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում: Նրա ամենահիշարժան կերպարներն են «Կովկասի գերուհի» ֆիլմում ընկեր Սաախովի կերպարը, ինչպես նաև «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում ատամնաբույժ Շպակի կերպարը:

 

Խարիզմատիկ հերոսը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր: 1942-ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Արժանացել է «Կարմիր աստղ», ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների:

 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: