01/17/2026

Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը՝ պնդելով իր շահերը

Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը՝ պնդելով իր շահերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օգտագործել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը՝ սլաքները հայկական կողմ ուղղելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ իրենք ողջունում են այս հայտարարությունը։ Սակայն հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը կրկին խեղաթյուրված է ներկայացրել հայտարարությունը, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

Բաքուն շեշտը դրել է հայտարարության այն հատվածների վրա, որոնք բխում են իրենց շահերից՝ տարածքների հանձնում ու տեղահանվածների վերադարձ, սակայն այնտեղ, որտեղ հիշատակվում է Արցախի կարգավիճակի հարցը, ադրբեջանական կողմն առաջ է քաշել իր նախապայմանները, թե իբր այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի կազմում Արցախին ինքնավարության որոշակի կարգավիճակ տրամադրելով։

Հայկական կողմը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, ապա դրանում հիշեցվում է 2009-2012 թվականների բանակցությունների սեղանին դրված սկզբունքների (Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ) մասին ու կողմերին կոչ արվում դրանց հակասող ու լարվածությունը մեծացնող հայտարարություններ չանել։

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: