01/17/2026

Boeing 737-ի օդաչուները հայտնել են խափանման ու հետ վերադարձի մասին. զոհերի թվում նախարար կա

Boeing 737-ի օդաչուները հայտնել են խափանման ու հետ վերադարձի մասին. զոհերի թվում նախարար կա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Աֆրիկայի Եթովպիա պետությունում Boeing-737 ուղևորատար օդանավ էր կործանվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Մի քանի աղբյուրներ, այդ թվում ավիաընկերության ղեկավարը հաստատել են, որ օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ինքանթիռի կործանմանը նախորդած ժամանակահատվածից: Պարզվել է, որ Boeing 737-ի օդաչուն հայտնել էր առաջացած խնդիրների ու խափանման մասին եւ թույլտվություն վերցրել՝ օդանավակայան վերադառալու համար: Այս մասին հայտնել է Ethiopian Airlines ընկերության ղեկավար Թեվոլդե Գեբրեմարիամը՝ հավելելով, որ օդաչուները ստացել են հետ վերադարձի թույլտվություն:

Հայտնի է նաեւ, որ օդանավի զոհերի թվում է Սիցիլիայի իտալական շրջանի մշակութային ժառանգության հարցերով նախարարը, ինչպես նաեւ Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր  Անտոնա Գրընկոյի կինը, որդին ու դուստրը, նաեւ ՄԱԿ-ի աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ  Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Ինքնաթիռը պատկանել է Ethiopian Airlines ավիաընկերությունը:

Նշենք, որ 149 ուղևորի եւ անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռն ընդամենը մի քանի ամիս էր շահագործվել: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: