01/17/2026

Ռուս սահմանապահները կանխել են 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը

Ռուս սահմանապահները կանխել են 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից`պոլիէթիլենային 2 փաթեթում,հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։ 

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Գ.Վ-ն ձերբակալվել է: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: