01/17/2026

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա ՌԴ-ում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա ՌԴ-ում

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով նոր նավթարդյունաբերական նախագծեր Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: