01/17/2026

Աջ ղեկով մեքենաների ներմուծման վերջնաժամկետը մայիսի մեկն է․ նախարար

Աջ ղեկով մեքենաների ներմուծման վերջնաժամկետը մայիսի մեկն է․ նախարար

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպում է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ: Արշակյանը հանդիպման ընթացքում նշեց, որ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը Աջ» նախաձեռնության անդամների հետ մշակվել է և հավանության է արժանացել աջակողմյան մեքենաների ներմուծման արգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը. «Կառավարությունն առաջարկություն կներկայացնի, որի արդյունքում կթույլատրվի Հայաստան ներմուծել այն աջակողմյան մեքենաները, որոնք գնվել են 2018 թվականի ընթացքում: 2019 թվականին գնված մեքենաներին այս առաջարկությունը չի վերաբերում»:

Նախարարը հստակեցրեց, որ ներմուծման ժամկետը 2019 թվականի մայիսի 1-ն է:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: