03/22/2026

Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսական գազի տրանզիտի գինը բարձրացել է. Նաթիա Տուրնավա

Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսական գազի տրանզիտի գինը բարձրացել է. Նաթիա Տուրնավա

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Տուրնավան ներկայացրել է վրացական տարածքով Հայաստանին գազի մատակարարման տրանզիտի մասին ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայնագրի մանրամասները՝ հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն։

«Չնայած շատ բարդ եւ շարունակական բանակցություններին՝ մենք ղեկավարվել ենք երկու հիմնական սկզբունքներով, եւ երկուսն էլ պահպանվել են։ Առաջին հերթին՝ դա էներգետիկ անկախությունն է եւ Վրաստանի անվտանգությունը»,- ճեպազրույցում ասել է Տուրնավան։

Ինչ վերաբերում է գներին, Տուրնավան, դրանք չի հստակեցրել։ «Թվեր ասել ես չեմ կարող։ Հենց դա է կոմերցիոն գաղտնիքի էությունը, որպեսզի որոշակի թվեր չնշվեն, սակայն ես ասում եմ դինամիկայի մասին, որը երկու դեպքում էլ մեր օգտին է»,- ընդգծել է նա։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: