03/22/2026

Ես պատրաստ եմ ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում օգտակար լինելու համար. Լայչակ

Ես պատրաստ եմ ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում օգտակար լինելու համար. Լայչակ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել հակամարտության լուծման որոնման հարցում օգտակար լինելու համար», - Երեւանում մամուլի ասուլիսին այս մասին ասաց Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին՝ պատրաստ է արդյոք նա մեկնել Ղարաբաղ եւ տեղում տեսնել ինչով եւ ինչպես են ապրում մարդիկ:

Խոսելով կարգավորման սկզբունքների մասին՝ նա հիշեցրեց երեք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշամն իրավունքի, ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի մասին: Սա այն ճարտարապետությունն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը, նշեց Լայչակը:

Խոսելով բանակցաային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: