01/17/2026

Քաղաքացիները դժգոհում են կապի օպերատորներից.մեկնաբանություն

Քաղաքացիները դժգոհում են կապի օպերատորներից.մեկնաբանություն

Երեկվանից քաղաքացիներից ահազանգ ենք ստանում , որ կապի օպերատորների մոտ խնդիր կա: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր նույնպես արձագանքել են և բուռն քննարկումներից պարզ է դառնում, որ խնդիր իսկապես եղել է:  

Խնդիրը նրանում է, որ բջջային օպերատորներից օգտվողները զանգեր են ստանում իրենց ծանոթ համարներից, բայց, երբ պատասխանում են լրիվ այլ անձ է լինում զանգահարողը:

Armdaily.am-ը կապ հաստատեց հայաստանյան բոլոր օպերատորների հետ: Viva Cell MTS-ից և U com-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ այդպիսի խնդիր չի նկատվել.«Եթե կան կոնկրետ օրինակներ, ապա խնդրում ենք ներկայացնել՝ համապատասխան ստուգումներ կատարելու, պարզաբանելու կամ հետագա աջակցության համար»:

Beeline Armenia-ն էլ մեզ փոխանցեց, որ իրենց մոտ եղել է այդպիսի խնդիր.«Այո, նման սահմանափակում եղել է, բայց արդեն կարգավորված է; Կարող եք կրկին փորձել, եթե խնդիր կա, դիմեք»:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: