01/17/2026

Մեկնարկում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

Մեկնարկում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս և տեղի կաթոլիկ եկեղեցիները վերականգնվում են: Ֆինանսավորումը կատարվում է շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: Dailysabah-ը տեղեկացնում է, որ կառավարությունն աշխատանքների համար հատկացրել է 15 մլն թուրքական լիրա, որը կվերահսկվի պետական հիմնադրամների գլխավոր տնօրենների կողմից:

Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և այն համարվում է ամենամեծ հայկական եկեղեցին Միջին Արևելքում: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:
2015 թվականին Դիարբեքիրում թուրք–քրդական բախումների պատճառով տեղի եկեղեցիները լուրջ վնաս են կրել:
 
armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: