Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով կառավարության նիստում որոշում կայացվեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ:
«Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով», - նշեց Գեղամ Գևորգյանը։
armenpress.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































