01/17/2026

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները տաք հետքերով հայտնաբերել են 44-ամյա տղամարդուն, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու պարագաներ

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները տաք հետքերով հայտնաբերել են 44-ամյա տղամարդուն, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու պարագաներ

Վերջին տարիներին ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել թմրամոլության դեմ պայքարում։ Բազմաթիվ դեպքեր ոչ միայն բացահայտվել, այլ նաև կանխվել ու նախականխվել են։

Ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում հսկայական աշխատանքներ են կատարել և կատարում նաև Սյունիքի մարզի ոստիկանները։

Աշխատանքների վերահսկողությունը դրված է Սյունիքի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի վրա։ Այս տարվա մարտի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կապանի ոստիկանապետ Հակոբ Աբրահամյանի, օպերգծով պետի տեղակալ Դավիթ Սուրենյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանիա Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ ստանալով՝ պարզել են, որ Շղարշիկ բնակավայրում ոմն Ռոբերտ ապօրինի թմրամիջոցներ է պահում և օգտագործում։

Կապանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ոմն Ռոբերտը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 44-ամյա Ռոբերտ Քարամյանն է։

Նույն օրը Շղարշիկ բնակավայր տանող ճանապարհին Կապանի ոստիկանները հայտնաբերում են Ռ. Քարամյանին, ով փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացնում իր կողմից օգագործվող հողամասի տնակում պահված 1 լիտր պլաստմասե շշի մեջ պատրասված թմրամիջոցի նմանվող սպիտականման հեղուկ զանգվածը։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերում են նաև թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: