ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով գաղտնալսման իրավունք վերապահել նաև ոստիկանությանը. գործող օրենսդրությամբ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահված բացառապես ԱԱԾ-ին:
Նրա խոսքով՝ դատաիրավական համակարգում վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների զգալի մասը կատարվել է ոստիկանության լիազորությունների սահմանափակման հաշվին. «Եվ այսօր ոստիկանությունը ավելի շատ դարձել է հասարակական կարգի պահպանման մի ինչ-որ ծառայություն, և բոլորիս մոտ տպավորություն է, որ ոստիկանը տատիկին պետք է փողոցից փողոց անցկացնի: Մինչդեռ ոստիկանության հիմնական գործառույթը՝ հանցավորության դեմ պայքարը, ոստիկանությունն իրականացնում է շատ դժվար և բարդ մեխանիզմներով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
1in.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































