01/17/2026

Մահացել է Յուլյա Նաչալովան

Մահացել է Յուլյա Նաչալովան

Մահացել է երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։ Այս ամսին հայտնում է Super.ru-ն։ Մահվան պատճառը ծանր հիվանդությունն է, որի սրման արդյունքում նա արդեմ մոտ մեկ շաբաթ է, ինչ գտնվում էր հիվանդանոցում։

Նշվում է, որ Նաչալովան մահացել է վիրահատությունից հետո։ Բժիշկները որոշել են ոտքն անդամահատել, սակայն նա վիրահատությանը չի դիմացել։ 

Յուլյայի փի ար տնօրենն արդեն հաստատել է նրա մահվան մասին լուրը։

Հիշեցնենք, որ Նաչալովան շտապ հոսպիտալացվել է մարտի 8-ին։ Յուլյա Նաչալովաի մոտ առկա է երիկամային անբավարարություն, թոքերի այտուց եւ պնեւմոնիա։ Բացի այդ՝ երգչուհին հիվանդ է շաքարային դիաբետով եւ կարմիր գայլախտով։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: