01/17/2026

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բաքուն միջազգային կազմակերպությունների աջակցությունն է խնդրում Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար:

Ադրբեջանի ռազմագերիների, փախստականների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը հայտարարում է, թե վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաշվառված է Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում և մոլորվելու հետևանքով է հայտնվել Նոյեմբերյանի շրջանում:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ անցած գիշեր հյուսիսարևելյան սահմանագոտում հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո տեղափոխվել է բուժհաստատություն, կյանքին վտանգ չի սպառնում։ Հայկական կողմը քրեական գործ է հարուցել`հանգամանքները պարզելու համար:

azatutyun.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: