01/17/2026

Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլ նաեւ փնթի են. Բնապահպանի տուն

Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլ նաեւ  փնթի են. Բնապահպանի տուն

Խոր անտառներում ամենուրեք աղբ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը` կից հրապարակելով լուսանկարներ։

«Այնտեղ, որտեղ բացի ծառագողերից ուրիշ ոչ ոք չի գնում, ամենուրեք աղբ է։ Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլ նաև փնթի ու անպատասխանատու են իրենց իսկ շրջապատող տարածքի նկատմամբ։

Այս նկարներն արված են խորը անտառներում, որտեղ սովորական մարդիկ չեն մտնում։ Սա ընդամենը 3կմ տարածքի վրա կուտակված աղբն է, ու չի տալիս իրական պատկերը, որն ուղղակի սարսափելի է»,– ասված է բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը գրառման մեջ։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: