01/17/2026

27 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ ազգային հավաքական. Մարկոսն ու Գոռ Մալաքյանը՝ ոչ

27 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ ազգային հավաքական. Մարկոսն ու Գոռ Մալաքյանը՝ ոչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնել է բոլոր ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստվելու են ընտրանու առաջիկա խաղերին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխանցել է նրանց անունները: ՀՀ Բաձրագույն խմբի առաջնությունից եւ արտասահմանում հանդես կող ֆուտբոլիստներից հավաքին կմասնակցի 27 հոգի:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հայկ Իշխանյան, «Լոռի»

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)                      

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)     

Յուրա Մովսիսյան - առանց ակումբի

Վնասվածքների պատճառով հավաքական չի հրավիրվել 2 ֆուտբոլիստ: Նրանք են Մարկոս Պիզելլին եւ Գոռ Մալաքյանը:

Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանը մարտի 23-ին կհյուրընկալվի Բոսնիա եւ Հերցեգովինային: Մարտի 26-ին կընդունի Ֆինլանդիային: Երեւանյան հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի 21:00-ին:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: