01/17/2026

Օդեսայից Երևան` 30 հազար դրամով. SkyUp լոուքոսթերի նոր չվերթը

Օդեսայից Երևան` 30 հազար դրամով. SkyUp լոուքոսթերի նոր չվերթը

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:

SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Օդեսա և հակառակ ուղղությամբ։

Ավիատոմսերի նվազագույն արժեքն առանց ուղեբեռի Օդեսայից կլինի մոտ 30, 000 դրամ: Երևանից թռչելիս՝ 45-47, 000 դրամ, 7 կգ ձեռքի բեռով:

Այս մասին ասված է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:

 

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:

«Սա SkyUp ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան, որի մասին տեղեկացրել էինք նախորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ:

«Զվարթնոցը» տեղեկացրել էր նաև, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան: Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019-ի մայիսի 20-ից, ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: