01/17/2026

Պուտինը ստորագրել է իշխանությանը և պետական խորհրդանիշները վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը

Պուտինը ստորագրել է իշխանությանը և պետական խորհրդանիշները վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է ինտերնետում այնպիսի նյութերի տեղադրումը, որոնք վիրավորում են հանրությանը, իշխանության մարմիններին և պետական խորհրդանիշները, հայտնում է Lenta.ru-ն:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Փաստաթուղթը սահմանում է նման տեղեկատվության մատչելիության սահմանափակումները: Վիրավորական նյութերի տարածման համար նախատեսում է վարչական տուգանք 30-100 հազար ռուբլու չափով, իսկ կրկնակի իրավախախտումը կարող է հանգեցնել 15 օրով կալանավորման կամ 200 ռուբլի տուգանքի:

ՌԴ նախագահը նաև ստորագրել է «Կեղծ լուրերի արգելափակման մասին» օրենքը: Այն արգելում է տարածել ոչ հավաստի տեղեկատվություն: Այս պահանջը խախտող ռեսուրսների սեփականատերերին սպառնում է կայքի արգելափակում կամ խոշոր դրամական տուգանք: 

Երկու փաստաթղթերի պահանջների իրագործմանը հետևելու է դատախազությունը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: