01/17/2026

Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված համայնքում կմասնակցի համապետական մաքրության

Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված համայնքում կմասնակցի համապետական մաքրության

Հայաստանում համապետական մաքրություն կիրականացվի մարտի 23-ին: Դրան կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց վարչապետ Փաշինյանը:
«Ինքս էլ մասնակցելու եմ այդ համապետական մաքրությանը, կմասնակցեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Հույս ունեմ, որ մյուսներն էլ կմիանան»,-ասաց վարչապետը:
Նա վիզուալ առումով ամենամեծ խնդիրներից մեկը համարեց աղբի համատարածության խնդիրը: Նիկոլ Փաշինյանը կհամարի, որ Հայաստանում հեղափոխական փոփոխություններ են եղել, «երբ մեր երկիրը ազատենք աղբից»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: