01/17/2026

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Ճամբարակում ձյուն է տեղում

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Ճամբարակում ձյուն է տեղում

Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին, մարտի 19-ի ժամը 20:00-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: