01/17/2026

Այսօր Երջանկության միջազգային օրն է

Այսօր Երջանկության միջազգային օրն է

Ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Տոնը 2012թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ երջանկությանը ձգտելը բնորոշ է յուրաքանչյուր մարդու:

Ըստ մասնագետների՝ երջանկությունն անորսալի երևույթ է, որն ավելի շատ հատուկ է երեխաներին, քան մեծերին: Սակայն հասուն մարդիկ կարող են հասնել իրական երջանկության` կատարելով հոգևոր բնույթի լուրջ աշխատանք:

Հոգեբանների կարծիքով՝ երջանիկ լինելու հարցում մարդուն խանգարում է սեփական անձի ու շրջապատի մշտական վերահսկողությունը, ինչպես նաև նյութական արժեքների վրա ուշադրության կենտրոնացումը:

Մասնագետներն ընդգծել են, որ գոյություն ունի երջանկության 2 տեսակ` նյութական և հոգևոր: Նյութական երջանկությունն իր մեջ ներառում է համեղ սնվելու, սեռական հարաբերություններ ունենալու, ուժ և իշխանություն ստանալու ու նմանատիպ այլ գաղափարներ: Մինչդեռ հոգևոր երջանկությունն այն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես հոգի, ծառայում է Աստծուն և զարգացնում հոգին` հասցնելով որոշակի մակարդակի:

Փիլիսոփայության տեսանկյունից հոգևոր երջանկությունը շատ ավելի բարձր ու կարևոր է, քան նյութական երջանկությունը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: