Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները խոսել են Երևանում կայանալիք նիստի և հայ–ռուսական հարաբերությունների մասին։
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսով քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետները քննարկել են նաև հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող արդիական որոշ հարցեր։
Եվրասիական միջկառավարական նիստը կկայանա ապրիլի 30-ին Երևանում։

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































