01/17/2026

«Տղերք, մի վախեցեք». Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին

«Տղերք, մի վախեցեք». Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ և գոտեպնդել նրանց։

 Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ և հորդորել այնպես խաղալ, որ Երևան եկած գործակալները նկատեն նրանց։

«Տղերք ջան, բոլորդ էլ գիտեք, որ այս տարի այստեղ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն է անցկացվելու։ Դեռ ժամանակ կա, լավ պատրաստավեք։ Կարևորը` դուք ինքներդ վստահ լինեք ձեզ վրա։ Մի բան էլ` տղերք, մի վախեցեք, սա ձեզ համար լավ հնարավորություն է, այստեղից կարող եք գնալ եվրոպական շատ մեծ ակումբներ որովհետև գործակալներ են գալու, որոնք կարող են ձեզ նկատել։ Դրա համար մի վախեցեք, խաղացեք,մի կորցրեք ձեր վստահությունը»,– ասել է նա ֆուտբոլիստներին։

Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է։

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: