01/11/2025

Համապետական շաբաթօրյակը մեկնարկեց․ Նիկոլ Փաշինյանը միացել է աշխատանքներին

Համապետական շաբաթօրյակը մեկնարկեց․ Նիկոլ Փաշինյանը միացել է աշխատանքներին

Քիչ առաջ մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Շրջակա միջավայրը աղբից մաքրելու աշխատանքներին է միացել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին նա շրջում է մայրաքաղաքի փողոցներում, հավաքում շրջակա միջավայրի աղբը։

Շաբաթօրյակին մասնակցելու ընթացքում Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղբ չթափելն ու թափվածը հավաքելը պարզ ինքնասիրության հարց է․

«Աղբը տեսանք՝ վերջ, պետք է անտարբեր չանցնենք, տուգանել պետք չէ, եւ հեղափոխությունը վարչապետի փոփոխույթունը չէ, քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է, եւ հույս ունեմ, որ մեր քաղաքացիների ինքնազգացողությունը փոխվել է»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետին ուղեկցում է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ։

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ այսօր նախատեսված է նաեւ համահայկական ծառատունկ Երեւանում:

Նշվում է, որ աշխատանքների ընթացքում  կօգնեն Երեւանի քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները:

 

armtimes.com

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: