01/17/2026

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին:

ՀՀ տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: